ՄՄարիամ Մխիթարյան

Մերժվել է Եվրահանձնակատարի երրորդ թեկնածուն

Մերժվել է Եվրահանձնակատարի երրորդ թեկնածուն

«Նախագահ Մակրոնի պարտությունն ու նվաստացումը»՝ այսպես են ֆրանսիացի լրագրողները արձագանքել Եվրախորհրդարանում քվեարկության արդյունքներին: Պատգամավորները մերժել են եվրահանձնակատարի պաշտոնում Փարիզի առաջարկած թեկնածուին: Ֆրանսիացի Սիլվի Գուլարը չկարողացավ համոզել խորհրդարանականներին, որ կարող է հաջողությամբ վերահսկել Եվրամիության ներքին շուկան, արդյունաբերությունն ու պաշտպանությունը և, ամենակարևորը, որ ինքը շահերի բախում չունի: Ֆրանսիայի նախագահը չի թաքցրել հիասթափությունը, քանի որ եվրահանձնակատարի պաշտոնում երրորդ թեկնածուն է մերժվում: Ավելի վաղ Եվրախորհրդարանը մերժել էր նաև Ռումինիայի և Հունգարիայի թեկնածուներին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում