ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է զոհերի մասին տվյալներ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է զոհերի մասին տվյալներ

Թուրքիայի զինված ուժերը երրորդ օրն է՝ Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացնում են ռազմական գործողություններ, որոնց ընթացքում սպանվել են մոտ 342 քուրդ զինյալներ: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ կրկնել է, որ հարձակման նպատակն է քրդական ուժերին հեռացնել սահմանային տարածքից և ստեղծել «անվտանգության գոտի», ինչն էլ կօգնի վերադարձնել միլիոնավոր սիրիացի փախստականների:

Մինչդեռ քրդական կողմը հայտնել է, որ չորեքշաբթի և հինգշաբթի Թուրքիայի և նրա սիրիացի ապստամբ դաշնակիցների հարձակումներից զոհվել է 22 քուրդ մարտիկ: Ըստ տեղեկությունների՝ մարտական գործողությունների տարածքը լքել է 70 հազարից ավելի քաղաքացի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում