Մոսկվայի հետ հարաբերությունների հարցում Ալիևն էսկալացիայի կողմնակից չէ. Էրդողան

Մոսկվայի հետ հարաբերությունների հարցում  Ալիևն էսկալացիայի կողմնակից չէ. Էրդողան

Թուրքիայի նախագահը մեկնաբանել է Ադրբեջանում և Ռուսաստանում երկու երկրի քաղաքացիների ձերբակալությունների ֆոնին Մոսկվա-Բաքու հարաբերությունների լարվածությունը:

Ռեջեփ Էրդողանը հայտնել է, որ քննարկել է այդ հարցն Իլհամ Ալիևի հետ:

«Ուշադիր հետևում ենք ստեղծված իրավիճակին և կողմերին զսպվածության կոչ անում: Կարծում ենք՝ խնդիրը կլուծվի խելամիտ ձևով: Չենք ցանկանում, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններին անդառնալի վնաս հասցվի՝ այդ թվում՝ հանուն տարածաշրջանում կայունության»,- նշել է նա։

Էրդողանը վստահեցրել է, որ Իլհամ Ալիևն այս հարցում էսկալացիայի կողմնակից չէ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում