ՎՎարդան Հովսեփյան

Ֆրանսահայ կազմակերպությունները կոչ են անում տապալել Էրդողանի վարչակարգը

Ֆրանսահայ կազմակերպությունները կոչ են անում տապալել Էրդողանի վարչակարգը

Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգման խորհուրդը (CCAF) դատապարտել է Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը:

CCAF-ը կոչ է արել տապալել Էրդողանի վարչակարգը և պանթուրքիզմը:

«Անկարայի սկսած գործողությունը պանթուրքիզմի քրեական և զավթողականության տրամաբանական շարունակությունն է, որն այսօր  վերակենդանացրել է Էրդողանի վարչակարգը»:

CCAF-ը հայտնել է, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերը` հայերը, երբեք չեն համակերպվի այս իրողության հետ:

Խորհուրդը նաև նշել է, որ աջակցելու է Ֆրանսիային, որպեսզի թուրքական ներխուժման հարցը տեղափոխվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում