ԳԳոհար Սարգսյան

Շրջանառությունից հանվել են առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին ու մարիխուանա․ հերթական բացահայտումը

Շրջանառությունից հանվել են առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին ու մարիխուանա․ հերթական բացահայտումը

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ Հայաստան ներմուծելու վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունն են ստացել: Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Օրեր տևած համագործակցված նախապատրաստական աշխատանքից հետո իրավապահներն անցան տեղեկության իրացման գործին, որին մասնակցեցին նաև Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, Պարեկային ծառայության, ինչպես նաև Քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողներ:

Համատեղ աշխատանքի արդյունքում Կոտայքի մարզի Զովունի գյուղում ձերբակալվեցին Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ 26-ամյա և Երևանի բնակիչ 30-ամյա երկու տղամարդիկ, որոնք ավտոմեքենաներով հանդերձ տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժին:

Այնթապցու մեքենայում հայտնաբերվել է 283 գրամ մեթամֆետամին և երկու կիլոգրամից ավելի մարիխուանա:

Ձերբակալվածները ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:

Նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրությունում:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում