ԳԳոհար Սարգսյան

Ռուսաստանն աշխարհում առաջինը պաշտոնապես ճանաչել է Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը

Ռուսաստանն աշխարհում առաջինը պաշտոնապես ճանաչել է Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը

ՌԴ իշխանությունները պաշտոնապես ճանաչել են Աֆղանստանի Իսլամական Էմիրությունները, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ Գործակալությունը տեղեկացրել է, որ Աֆղանստանի թալիբանյան դրոշը բարձրացվել է Մոսկվայում դեսպանության շենքում` առաջին անգամ շարժման՝ 2021 թ․ իշխանության գալուց ի վեր։

Քաբուլում ՌԴ դեսպան Դմիտրի Ժիռնովը պառմել է, որ նախագահ Պուտինը որոշել է Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը ճանաչել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջարկով։

Դիվանագետի խոսքով՝ այդ որոշումը «ցույց է տալիս ՌԴ անկեղծ ձգտումը՝ Աֆղանստանի հետ լիարժեք գործընկերություն հաստատելու հարցում»։

Այսպիսով, ըստ Ռոյթերսի, Ռուսաստանը դարձել է աշխարհի առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչել է Աֆղանստանում «Թալիբան»-ի իշխանությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում