ԱԱսպրամ Սարատիկյան

Սրբուհի Գալյանը Շվեյցարիայից ժամանած ուսանողներին է ներկայացրել նախարարության գործունեությունը

Սրբուհի Գալյանը Շվեյցարիայից ժամանած ուսանողներին է ներկայացրել նախարարության գործունեությունը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Ժնևի միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների ակադեմիայի ուսանողների հետ: Ողջունելով ուսանողներին՝ արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել նրանց այցի ու արդարադատության ոլորտի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար:

 
Նախարարը անդրադարձել է քրեակատարողական և պրոբացիայի, հակակոռուպցիոն, դատական և իրավական, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտների բարեփոխումներին և նախարարության առաջնահերթություններին: Ուսանողներին ներկայացվել են նաև Հայաստանի Հանրապետության կողմից Հռոմի կանոնադրության վավերացումից հետո նախարարության համակարգմամբ ձեռնարկված քայլերը:

 

Քննարկվել են նաև գենդերային հավասարության ապահովմանն ու պետական կառավարման համակարգում կանանց լիարժեք ներգրավմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում Սրբուհի Գալյանն անդրադարձել է պետական կառավարման համակարգում կանանց դերին՝ արձանագրելով նաև, որ Հայաստանում առաջին անգամ Քրեակատարողական ծառայությունը և Գլխավոր դատախազությունը ղեկավարում են կանայք:
 
Հանդիպման ընթացքում ուսանողները ներկայացրել են իրենց հուզող հարցերը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ, որին ի պատասխան նախարարը նշել է Հայաստանի Հանրապետության կողմից խաղաղության պայմանագիրը ստորագրելու պատրաստակամության մասին: Հանդիպման ավարտին Սրբուհի Գալյանը շնորհակալություն է հայտնել ուսանողներին և հաջողություն մաղթել իրենց հետագա գործունեության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում