ԳԳոհար Սիմոնյան

Կողմ և դեմ. մամուլի անդրադարձը՝ Սիրիայում ռազմական գործողությունների միջազգային արձագանքին

Կողմ և դեմ. մամուլի անդրադարձը՝ Սիրիայում ռազմական գործողությունների միջազգային արձագանքին

Ռազմական գործողություններին արձագանքած երկրներին բաժանելով «յուրայինների» և «հակառակորդների» ճամբարների՝ թուրքական մամուլի հրապարակումներում առանձնացվել են «դեմ և կողմ» երկրների ցանկը։

Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական բանակի սկսած ռազմական գործողությունները դատապարտող երկրներն են Սաուդյան Արաբիան, Շվեդիան, ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Նիդեռլանդները, Եգիպտոսը, Կանադան, Դանիան, Իրանը, Ֆինլանդիան, Իսրայելը, Հունաստանը և Հայաստանը։

Թուրքիայի  ռազմական գործողություններին կողմ են արտահայտվել և իրենց զորակցությունն են հայտնել Պակիստանը, այսպես կոչված՝ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական ինքնահռչակ Հանրապետությունը, Հունգարիան, Ադրբեջանը, Կատարը և Իսպանիան։ 

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Ռուսաստանը չեզոք դիրք է գրավել։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում