Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՀՀայկ Նավասարդյան

Ավինյանը շնորհակալագրերով է պարգևատրել «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով երևանյան խնդիրները բարձրաձայնած ամենաակտիվ քաղաքացիներին

Ավինյանը շնորհակալագրերով է պարգևատրել «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով երևանյան խնդիրները բարձրաձայնած ամենաակտիվ քաղաքացիներին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալագրերով է պարգևատրել «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով երևանյան խնդիրները բարձրաձայնած ամենաակտիվ քաղաքացիներին ու քաղաքապետարանի այն աշխատակիցներին, ովքեր մասնակցություն են ունեցել այդ խնդիրների լուծմանը:

«Երևանի քաղաքապետարանն իր աշխատանքի կենտրոնում տեսնում է երևանցուն։

Շնորհակալագրերով եմ պարգևատրել «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով երևանյան խնդիրները բարձրաձայնած ամենաակտիվ քաղաքացիներին ու քաղաքապետարանի այն աշխատակիցներին, ովքեր մասնակցություն են ունեցել այդ խնդիրների լուծմանը:

«Ակտիվ քաղաքացի» հարթակը մեզ համար պարզապես տեխնոլոգիական գործիք չէ։ Դրա միջոցով մենք համատեղ փոխում ենք քաղաքային կառավարման ձևը՝ դարձնելով այն առավել հասանելի, բաց և քաղաքացիների կարիքներին արձագանքող։

Երևանը կառուցում է նոր՝ վստահության մշակույթ, որը ձևավորվում է թե՛ քաղաքապետարանի աշխատակիցների նվիրումով, և թե՛ ակտիվ երևանցիների ներգրավվածությամբ, ովքեր իրենց դիտարկումներով օգնում են տեսնել, ախտորոշել և լուծել խնդիրները։
 
Ամեն բարձրաձայնված հարց, պատասխան, արձագանք և լուծում այն հիմքն է, որի վրա ձևավորվում է մեր քաղաքի նոր դիմագիծը։

Քաղաքապետարանի ամենաակտիվ աշխատակիցները մեր թիմի առաջապահ ուժն են՝ այս նոր մշակույթի կրողն ու ձևավորողը։
 
Միևնույն ժամանակ, այս մշակույթի իրական շարժիչ ուժը քաղաքացին է՝ նա, ով նկատում ու բարձրաձայնում է խնդիրները։
 
Նրանց օրինակն ապացուցում է, թե ինչպես կարող է յուրաքանչյուր երևանցի մասնակցել իր քաղաքի բարելավմանը։

Սա այն Երևանն է, որին ձգտում ենք՝ բաց, հասանելի, ժողովրդավար ու պատասխանատու։
 
Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ նվիրման և ամենօրյա կարևոր աշխատանքի համար»,- գրել է Ավինյանը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում