ՄՄարիամ Մխիթարյան

Դավիթ Գարեջիի վանական համալիրի դռները կբացվեն վրաց հոգևորականների համար

Դավիթ Գարեջիի վանական համալիրի դռները կբացվեն վրաց հոգևորականների համար

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Ադրբեջան կատարած իր առաջին պաշտոնական այցից հետո  հայտնել է, որ Դավիթ Գարեջիի վանական համալիրի դռները կբացվեն վրաց հոգևորականների համար: Նա նշել է, որ խնդիրը պետք է լուծվի՝ հաշվի առնելով երկու երկրի ազգային շահերը, պատմական ժառանգությունն ու եկեղեցին:

Դեռ, իհարկե, պարզ չէ՝ ուխտագնացներն ու զբոսաշրջիկները կկարողանա՞ն այցելել Ուդաբնոյի և Չիչխիտուրի եկեղեցիներ, սակայն, խնդիրը նախկին սրությամբ չի արծարծվում նաև երկու երկրների ԶԼՄ-ներում:

Հիշեցնենք, որ վրաց-ադրբեջանական հարաբերություններում լարվածության պատճառը Բաքվի գործողություններն են: Ադրբեջանը նոր սահմանային կետ է բացել Դավիթ Գարեջիի տարածքում, ինչն առաջացրել է վրացական կողմի վրդովմունքը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում