ՄՄարիամ Մխիթարյան

ՆԱՏՕ-ի շրջանակներում Բալթյան երկրները տարածաշրջանային պաշտպանական կոալիցիա են ստեղծել. Լիտվայի ՊՆ

ՆԱՏՕ-ի շրջանակներում Բալթյան երկրները տարածաշրջանային պաշտպանական կոալիցիա են ստեղծել. Լիտվայի ՊՆ

Բալթյան երկրները ՆԱՏՕ-ի շրջանակում տարածաշրջանային պաշտպանական կոալիցիա են ստեղծել, հայտարարել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Դովիլե Շակալենեն։

«Տարածաշրջանային գործընկերների հետ մենք պաշտպանական կոալիցիա ենք ստեղծել, ինչն ազդարարում է, որ ՆԱՏՕ-ի արևելյան սահմանը միասնական է ու անբաժանելի, և մենք այն միասին կպաշտպանենք բոլոր անհրաժեշտ միջոցներով»,- ասել է Շակալենեն։

Նախարարն այսպես է մեկնաբանել Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի համակարգված դուրս գալը Օտտավայի հակահետևակային ականների մասին կոնվենցիայից: Որոշումն ուժի մեջ կմտնի այդ փաստաթղթերը ներկայացնելուց վեց ամիս անց։

Դովիլե Շակալենեն ընդգծել է, որ «հակահետևակային ականները արդյունավետ և տնտեսապես շահավետ պաշտպանական միջոց են, որը թույլ է տալիս կանգնեցնել հակառակորդի հետևակի տեղաշարժն ու ձևավորել ամուր և կայուն պաշտպանական գիծ՝ խոչընդոտելով ներխուժող ուժերին»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում