ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ կառավարությունն իրականացնում է հետևողական և համակարգված քայլեր՝ ամրապնդելու պարենային անվտանգությունը. Պապոյան

ՀՀ կառավարությունն իրականացնում է հետևողական և համակարգված քայլեր՝ ամրապնդելու պարենային անվտանգությունը. Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 29-ին հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) գլխավոր տնօրեն Չու Դոնգյուի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից։

 

«Հանդիպման ընթացքում քննարկեցինք ՀՀ և ՊԳԿ միջև ներկայիս համագործակցության ընթացքը, ինչպես նաև դրա ընդլայնման հեռանկարները:

 

Նախարար Պապոյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է հետևողական և համակարգված քայլեր՝ նպատակ ունենալով ամրապնդել պարենային անվտանգությունը, խթանել գյուղատնտեսության արդիականացումը և առավել արդյունավետ կիրառել նորարարական լուծումները ոլորտի շարունակական զարգացման համար։
 

Զրուցակիները անդրադարձ են կատարել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաների»,- նշված է գրառման մեջ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում