Թուրքիայի Իզմիր քաղաքում անտառային հրդեհի պատճառով տարհանվել է 455 ընտանիք

Թուրքիայի Իզմիր քաղաքում անտառային հրդեհի պատճառով տարհանվել է 455 ընտանիք

Թուրքիայի Իզմիր քաղաքում անտառային հրդեհի պատճառով տարհանվել է 455 ընտանիք:

Հրդեհը բռնկվել է քաղաքի ծայրամասում և արագ տարածվել դեպի անտառ։ Հաղորդվում է, որ կրակի դեմ պայքարում է ավելի քան 600 մարդ: Գործողության մեջ ներգրավված է 8 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, գրեթե 60 միավոր տեխնիկա և այլ սարքավորումներ:

Ոստիկանությունը ձերբակալել է երեք մարդու, որոնց կասկածում են հրկիզման համար։ Ավելի վաղ նմանատիպ իրավիճակ էր Բուրսայում. այնտեղ հրդեհը սկսվել էր բաց տարածքում, այնուհետև տարածվել դեպի անտառ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում