ԿԿարմեն Ղուկասյան

Միքայել Աջապահյանը ձերբակալվել է

Միքայել Աջապահյանը ձերբակալվել է

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին քիչ առաջ իրավապահները ձերբակալեցին: Նա առավոտից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում էր՝ այլ հոգևորականների հետ միասին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իրավապահները քննչական գործողություններ են իրականացնում Շիրակի թեմի առաջնորդարանում:

Միքայել Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել`իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում