ՄՄարո Թարվերդյան

Հայ և շվեդ դատավորների փորձի փոխանակում մասնագիտական էթիկայի և հանրային վստահության հարցերի շուրջ

Հայ և շվեդ դատավորների փորձի փոխանակում մասնագիտական էթիկայի և հանրային վստահության հարցերի շուրջ

Բարձրագույն դատական խորհրդի և Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» ծրագրի շրջանակում դատավորների համար կազմակերպվել էր էթիկայի և վարքագծի կանոններին առնչվող սեմինար-քննարկում։

Ողջունելով մասնակիցներին՝ ԲԴԽ անդամ Անահիտ Աբրահամյանն ու Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի ներկայացուցիչ, իրավախորհրդատու Ալիսիա Մոսմանը մաղթել են արդյունավետ քննարկում՝ նշելով, որ համատեղ իրականացվող ծրագրերը հնարավորություն են ընձեռում ծանոթանալ դատավորների կարծիքներին և առավել արդյունավետ դարձնել հետագա հանդիպումները։

Քննարկմանը մասնակցող շվեդ փորձագետ դատավորները հայ գործընկերներին են ներկայացրել մասնագիտական էթիկային առնչվող իրենց փորձը՝ քննարկման ներկայացնելով իրավիճակային տարբեր խնդիրներ։

Հայ դատավորները խոսել են հանրային վստահությանը միտված քայլերին և դատավորի կերպարի ընկալմանն առնչվող հարցերից։

Մտքեր են փոխանակվել նաև արդարադատության համակարգում դատավորի դերի ամրապնդման, կարգապահական վարույթների, լրատվամիջոցների հետ աշխատանքի շուրջ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում