ՎՎահե Դավթյան

ԿԳՄՍՆ-ն ուսուցչական կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու «Տարվա լավագույնները» հանձնաժողովում ընդգրկվելու մրցույթի

ԿԳՄՍՆ-ն ուսուցչական կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու «Տարվա լավագույնները» հանձնաժողովում ընդգրկվելու մրցույթի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է ուսուցչական կազմակերպություններին՝ մասնակցելու կազմակերպությունների ընտրության մրցույթին՝ «Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով: Մրցութային հանձնաժողովում ուսուցչական կազմակերպություններից ընդգրկվելու է երկու ներկայացուցիչ։

Մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • դիմում կազմակերպության ղեկավարի անունից,
  • կազմակերպության կանոնադրության և գրանցման վկայականի պատճենները,
  • ձևաչափի լրացված տարբերակը՝ նշելով նաև կազմակերպությունը ներկայացնող անձի անունը, ազգանունը, էլ. հասցեն և հեռախոսահամարը:

Նշված փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև հուլիսի 4-ը ներառյալ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում