ՎՎարդան Հովսեփյան

Ամերիկայի հայկական համագումարն աջակցում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելուն

Ամերիկայի հայկական համագումարն աջակցում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելուն

Ամերիկայի հայկական համագումարն աջակցում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին`v ԱՄՆ սենատորներ Լինդսի Գրեմի և Քրիս Վան Հոլենի առաջարկած օրենսդրական նախագծին: Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը:

Օրինագիծով սահմանափակվում են Թուրքիայի նախագահի, փոխնախագահի, ազգային պաշտպանության նախարարի, արտաքին գործերի նախարարի, ֆինանսների նախարարի, առևտրի նախարարի և էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարարի ակտիվներն ԱՄՆ-ում: Օրինագիծը պատժամիջոցներ է սահմանում նաև Թուրքիայի հետ ռազմական գործողությունների և Թուրքիայի էներգետիկ սեկտորի վրա, արգելվում է ԱՄՆ ռազմական օգնությունը Թուրքիային, վիզային սահմանափակումներ են սահմանվում թուրքական իշխանությունների ներկայացուցիչների համար:

«Ժամանակն է, որպեսզի ԱՄՆ կառավարությունը խոստովանի, որ Թուրքիան անհուսալի դաշնակից է: ԱՄՆ-ը պետք է դադարեցնի աչք փակել Թուրքիայի կողմից ներկայացվող վտանգի վրա»,- նշել են Ամերիկայի հայկական համագումարի համանախագահները: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում