ԳԳոհար Սարգսյան

Հրդեհ Բյուրական գյուղում

Հրդեհ Բյուրական գյուղում

Հունիսի 21-ին՝ ժամը 14:58-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրական գյուղում այրվում է տուն։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի, տանը կից խորդանոցի և անասնագոմի տանիքներում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։17-ին, մարվել՝ 17։45-ին։ Այրվել են տան տանիքը (մոտ 100 քմ), անասնագոմը և խորդանոցը (մոտ 50 քմ), տան տանիքում արևային կայան (մոտ 60 քմ) և կենցաղային իրեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում