ՄՄարո Թարվերդյան

Դեսպան Սուրեն Բաղդասարյանը իր հավատարմագրերն է հանձնել Կամբոջայի թագավորին

Դեսպան Սուրեն Բաղդասարյանը իր հավատարմագրերն է հանձնել Կամբոջայի թագավորին

Կամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը (նստավայրը՝ ք. Հանոյ) Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում իր հավատարմագրերն է հանձնել Կամբոջայի թագավոր Պրեա Բաթ Սամդեք Պրեա Բորոմնիթ Նորոդոմ Սիհամոնիին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 

Արարողությունից հետո կայացած առանձնազրույցի ժամանակ թագավոր Սիհամոնին շնորհավորել է դեսպան Սուրեն Բաղդասարյանին իր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ և արդյունավետ գործունեություն՝ ի շահ Հայաստանի և Կամբոջայի ժողովուրդների բարեկամության և փոխշահավետ համագործակցության զարգացման։ Նա իր ջերմագին ողջույններն է փոխանցել ՀՀ նախագահին, վարչապետին ու ժողովրդին՝ մաղթելով Հայաստանին խաղաղություն և առաջընթաց։
 

 

Թագավորը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը և Կամբոջան ունեն զգալի ներուժ միմյանց հետ խորացնելու համագործակցությունն առևտրի, զբոսաշրջության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում։

 

Դեսպան Բաղդասարյանն իր հերթին վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը համատեղ ջանքերով նպաստել երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական կապերի զարգացմանը, բարձր մակարդակի փոխայցերի կազմակերպմանը, ինչպես նաև մշակութային և կրթական փոխանակումների խթանմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում