ԱԱսպրամ Սարատիկյան

Հայաստանն ու ԵՄ-ն կխորացնեն համագործակցությունը քաղաքացիական պաշտպանության ոլորտում. ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ հանձնակատար Լահբիբի հետ

Հայաստանն ու ԵՄ-ն կխորացնեն համագործակցությունը քաղաքացիական պաշտպանության ոլորտում. ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ հանձնակատար Լահբիբի հետ

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած այցի շրջանակում հունիսի 11-ին Բրյուսելում հանդիպել է հավասարության, պատրաստվածության և ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Հաջա Լահբիբի հետ: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ-ն:

 

Նախարար Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով կառուցողական հանդիպման համար, բարձր է գնահատել Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների ժամանակ ցուցաբերված աջակցության համար, նաև ներկայացրել է Փրկարար ծառայության արդիականացման ուղղությամբ նախարարության մոտեցումներն ու քայլերի հաջորդականությունը:

 

Հաջա Լահբիբը, գերազանց գնահատելով երկկողմ համագործակցությունը, առանձնակի կարևորել է «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ոլորտի ռազմավարության ընդունումը։ Նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու փրկարար ծառայության արդիականացման ուղղությամբ ցուցաբերվող աջակցությունը:
 

Հաջա Լահբիբը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

 

Նախարար Սարգսյանը շեշտել է Հայաստանի գործադրած ջանքերը նաև քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ ԵՄ-ի հետ համագործակցության ինտենսիվացման հարցում:
 

Հանձնակատար Լահբիբը, կարևորելով փոխգործակցությունը, պատրաստակամություն է հայտնել նպաստել Հայաստանում քաղաքացիական պաշտպանության ոլորտում կարողությունների զարգացմանը:

 

Հանդիպմանը քննարկվել են նաև փախստականների իրավունքների պաշտպանությանը վերաբերող և այլ առանցքային հարցեր:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում