ՄՄարիամ Մխիթարյան

Ասեղներով մրգերը նորից հայտնվել են Ավստրալիայի խանութներում

Ասեղներով մրգերը նորից հայտնվել են Ավստրալիայի խանութներում

Ավստրալիայի բնակիչները նորից ասեղներ են հայտնաբերել երկրի ցանցային խանութներում վաճառվող մթերքի մեջ: Այս անգամ՝ խաղողի ողկույզներում: Քանի որ նման դեպքեր Ավստրալիայում գրանցվել էին 2018-19թթ. թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին (այդ ժամանակ ելակների և տանձերի մեջ էին ասեղներ խրել), ոստիկանությունը շատ արագ հետաքննություն է սկսել:

Մարդկանց կյանքին վտանգ սպառնացող այդ հանցագործության համար մեղավորներն, ըստ ավստրալական օրենքի, դատապարտվում են մինչև 15 տարվա ազատազրկման: Այդ գործով արդեն երկու կասկածյալ է ձերբակալվել՝ մի դեռահաս, որն, ամենայն հավանականությամբ, զվարճանալու համար է ելակներում ասեղներ տեղադրում, 50-ամյա մի կին, ում արարքը որակվել է որպես դիտավորություն: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում