ՄՄարիամ Մխիթարյան

ՀՀԳ (IRA) ցանցահեններն ազդել են 2016 թվականի ԱՄՆ ընտրությունների վրա

ՀՀԳ (IRA) ցանցահեններն ազդել են 2016 թվականի ԱՄՆ ընտրությունների  վրա

Սենատի հետախուզության կոմիտեն եզրակացրել է, որ Համացանցային հետազոտությունների գործակալության (IRA) ցանցահենները փորձել են ազդել 2016 թվականի ընտրությունների վրա՝ վնասելով Հիլարի Քլինթոնի հեղինակությանը և օգնելով Դոնալդ Թրամփին: «Սա արվել է Ռուսաստանի իշխանությունների ցուցումով»,- ասվում է կոմիտեի կայքում հրապարակված՝ 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի ենթադրյալ միջամտության հետաքննության մասին զեկույցում:

Հանձնաժողովը նշում է, որ սոցիալական հարթակներում ցանցահենների գործողությունները հիմնականում ուղղված են եղել աֆրոամերիկյան ծագմամբ ընտրողներին: Լրատվամիջոցները հայտնել են, որ Համացանցային հետազոտությունների գործակալությունը կապված է ռուս գործարար Եվգենի Պրիգոժինի հետ:

Հիշեցնենք, որ «IRA»-ն արդեն իսկ ընդգրկված է ԱՄՆ պատժամիջոցների ցանկում ՝ 2016 թվականի նախագահական ընտրություններին միջամտելու համար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում