ՎՎարդան Հովսեփյան

ՀՀ ԱԳ նախարարը ստորագրել է ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին համաձայնագիրը

ՀՀ ԱԳ նախարարը ստորագրել է ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին համաձայնագիրը

Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը ՀՀ անունից ստորագրել է «Ծովային իրավունքի ՄԱԿ կոնվենցիայի ներքո ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագիրը։ 

 

Սա առաջին միջազգային համաձայնագիրն է, որը կարգավորում է ծովային կենսաբազմազանության պաշտպանության հարցերը՝ ազգային սահմաններից անդին՝ որպես կայուն զարգացման ապահովման բաղադրիչ։

 

Նույն օրը համաձայնագիրը միաժամանակ ստորագրել է 18 երկրի և ստորագրող կողմերի ընդհանուր թիվը հասել է 134-ի: Այն արդեն վավերացրել է 50 պետություն, որից 18-ը վավերագրերն ավանդապահին հանձնեցին համաժողովի ընթացքում կազմակերպված նույն արարողության ժամանակ:
 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում