ՆՆարե Ոսկանյան

ՄԻՊ-ը՝ «Արթիկ» ՔԿՀ-ում մշտադիտարկման այցի արդյունքների մասին

ՄԻՊ-ը՝  «Արթիկ» ՔԿՀ-ում  մշտադիտարկման այցի արդյունքների մասին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները  «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ կատարած մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրել են, որ քրեակատարողական ծառայողների և ազատությունից զրկված անձանց թիվը խիստ անհամաչափ է:

Ըստ մշտադիտարկման արդյունքների, պահման պայմանները խիստ անբավարար են, պատժախցերի սանհանգույցները բնակելի տարածքից ամբողջական պատով առանձնացված չեն, և բացակայում են դռները, առկա են կարանտինային բաժանմունքում պահվող ազատությունից զրկված անձանց անկողնային պարագաների տրամադրմանն առնչվող խնդիրներ: Արձանագրվել են նաև հետևյալ խնդիրները.

  •  տեղաշարժման խնդիրներ ունեցող ազատությունից զրկված անձանց համար քրեակատարողական հիմնարկում բացակայում են  հարմարեցվածությունները,
  •  չեն պահպանվում ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի քանակական և որակական չափանիշները,
  • առկա են բժշկական օգնության կազմակերպմանն առնչվող խնդիրներ (օրինակ՝ պահանջվող դեղորայքը ոչ բավարար քանակությամբ և տեսականիով է, արձանագրվել են ժամկետանց դեղեր, բժշկական հետազոտությունները չեն կազմակերպվում պատշաճ և ժամանակին, առկա են բժշկական գաղտնիքի պահպանման խնդիրներ, ոչ պատշաճ է կազմակերպվում նախնական բժշկական զննությունը, բժշկական անձնակազմի աշխատանքը գերծանրաբեռնված է և այլն),
  • անհրաժեշտ է ընդլայնել ազատությունից զրկված անձանց՝ արտաքին աշխարհի հետ կապի խրախուսման մեխանիզմները,
  • բացակայում են վերասոցիալականացման և հասարակություն վերաինտեգրման պարբերական և համալիր միջոցառումները և այլն:
     

Փաստաթուղթը ներկայացված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին ՄԻՊ-ը ներկայացրել է արդարադատության նախարարություն և քրեակատարողական ծառայություն՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ քննարկելու բարձրացված հարցերը և աջակցելու դրանց լուծմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում