ՎՎարդան Հովսեփյան

Սաակաշվիլիի առևանգման փաստով Ուկրաինայում դատական գործ է հարուցվել

Սաակաշվիլիի առևանգման փաստով Ուկրաինայում դատական գործ է հարուցվել

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դիմումի հիման վրա գործ է հարուցել:

«Գլխավոր դատախազությունը, ընդունելով Միխեիլ Սաակաշվիլիի դիմումը, գործ է հարուցել՝ 2018-ի փետրվարին Ուկրաինայում նրան առևանգելու, նրա նկատմամբ բռնություն կիրառելու և անօրինական կերպով Լեհաստան տեղափոխելու վերաբերյալ»,- նշվում է դատախազության հայտարարության մեջ:

2017-ի հուլիսին Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն Միխեիլ Սաակաշվիլիին զրկել էր Ուկրաինայի քաղաքացիությունից: Պորոշենկոն իր որոշումը բացատրել էր նրանով, որ Սաակաշվիլին քաղաքացիություն ստանալիս կեղծ տեղեկություն էր ներկայացրել, մասնավորապես, չէր նշել Վրաստանում իր դեմ հարուցված քրեական գործերի մասին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում