ՎՎահե Դավթյան

Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունը

Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունը

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 27-ին հանդիպել է Լեհաստանի Սենատի անդամ Գաբրիելա Մորավսկա Ստանեցկայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Ողջունելով «Երևանյան երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում Երևան ժամանած հյուրին՝ Արման Եղոյանն արժևորել է Լեհաստանի հետ փոխգործակցությունը:

Խոսելով Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությունից՝ հայ խորհրդարանականը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Գաբրիելա Ստանեցկան ընդգծել է թե՛ խորհրդարանական մակարդակում և թե՛ մի շարք ոլորտներում փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում