ՔՔրիստինա Մկրտչյան

ՀՀ ՆԳ նախարարին շնորհվել է Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության բարձրագույն կոչում

ՀՀ  ՆԳ նախարարին շնորհվել է Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության բարձրագույն կոչում

Քաղաքացիական պաշտպանության ոլորտում ունեցած նշանակալի ներդրման համար ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին շնորհվել է Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության բարձրագույն կոչում։

Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպությունը՝ ICDO-ն, հիմնադրվել է 1931 թվականին, որին անդամակցում է 61 երկիր։ Հայաստանը կազմակերպությանը անդամակցում է 1994 թվականից։

Նշված բարձրագույն կոչմանն են արժանանում պետությունների քաղաքացիական պաշտպանության պատասխանատու կառույցների ղեկավարներ՝ ոլորտի զարգացման ուղղությամբ ներդրած ավանդի համար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում