ԳԳոհար Սիմոնյան

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին իրաքյան հուզումների առնչությամբ հանդես է եկել հաղորդագրությամբ

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին իրաքյան հուզումների առնչությամբ հանդես է եկել հաղորդագրությամբ

«Իրաքի և Իրանի ժողովուրդների սրտերը, մարմիններն ու հոգիներն Աստծո նկատմամբ հավատով և  իմամ Հոսեյնի նկատմամբ սիրով են փոխկապակցված միմյանց հետ, և այդ կապն օրեցօր ավելի է ամրապնդվելու: Թշնամին փորձում է սեպ խրել երկու ժողովուրդների բարեկամության մեջ, բայց այդ սադրանքները ձախողվում են, և դավադրությունն արդյունք չի տալու»,- կիրակի օրն անդրադառնալով Իրաքում տեղի ունեցած վերջին իրադարձություններին՝ թվիթերյան իր հաղորդագրությամբ հայտարարել է ԻԻՀ առաջնորդ Ալի Խամենեին: 

Հիշեցնենք, որ Իրաքի մի քանի նահանգներում, ինչպես նաև՝ մայրաքաղաք Բաղդադում, վերջին օրերին լայնածավալ բողոքի ցույցեր էին անցկացվում՝ հանրային ծառայությունների ցածր որակի, աշխատատեղերի բացակայության և կոռուպցիայի դեմ: Այս առիթով Իրանում համոզված են, որ ցույցերը կազմակերպվել են դրսից, իսկ նպատակը Իրանի սահմանին նոր լարում առաջացնելն է: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում