ՄՄարի Կոստանյան

«Աննախադեպ» ֆինանսական օգնություն Վրաստանին՝ ԱՄՆ-ից

«Աննախադեպ» ֆինանսական օգնություն Վրաստանին՝ ԱՄՆ-ից

Վրաստանի ԱԳՆ-ը հայտնել է ԱՄՆ-ի կողմից ֆինանսական աջակցության «աննախադեպ» ավելացման մասին: Վրաստանը Միացյալ Նահանգներից ստացել է ավելի քան 132 միլիոն դոլար, ինչը երկու երկրների հարաբերությունների պատմության մեջ ֆինանսական օժանդակության ամենաբարձր ցուցանիշն է: Ավելի վաղ Վրաստանի լեյբորիստական կուսակցության ղեկավար Շալվա Նաթելաշվիլին հայտնել էր, որ երկրում անհրաժեշտ է տեղակայել միջուկային զենքով ամերիկյան ռազմակայան՝ ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար: Քաղաքական գործչի հավաստմամբ՝ Մոսկվան ծրագրել է «պայթեցնել» Վրաստանի տարածքում գտնվող իր ռազմակայանները, ապա սանիտարական միջանցք բացել Բորժոմի կիրճում դեպի Գյումրիի ռազմաբազա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում