ԳԳոհար Սարգսյան

Արմավիր քաղաքում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտամիջյան հատվածում

Արմավիր քաղաքում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտամիջյան հատվածում

Մայիսի 21-ին՝ ժամը 19:49-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, Hyundai մակնիշի ավտոմեքենան բռնկվել է, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և երկու ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:57-ին, մարվել՝ 20:06-ին: Այրվել են ավտոմեքենայի սրահը և բեռնախցիկը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում