ՄՄարի Կոստանյան

Հրապարակվել է 2025 թվականին միջուկային պատերազմի սցենարը

Հրապարակվել է 2025 թվականին միջուկային պատերազմի սցենարը

Հնդկաստանի ու Պակիստանի միջև հավանական միջուկային պատերազմը կարող է մեկ շաբաթում պատճառ դառնալ 50-125 միլիոն մարդու մահվան և հանգեցնել մոլորակի կլիմայական լուրջ փոփոխությունների: Համապատասխան ուսումնասիրությունն ամերիկացի գիտնականները հրապարակել են Science Advances-ում: Փորձագետների հավաստմամբ՝ միջուկային պայթյունից հետո առաջացած 16-36 մլն տոննա մուրը, բարձրանալով մթնոլորտի վերին շերտեր, կսկսի կլանել արևի լույսը, որի հետևանքով դրա ներթափանցումը մոլորակի մակերեսին կկրճատվի 20-30 տոկոսով: Այնուհետև կսկսվի 2-5 աստիճանով (ըստ Ցելսիուսի) գլոբալ սառեցում, որից հետո երկրագնդի վրա 15-30 տոկոսով կնվազեն տեղումները:  Սակայն երկրագունդն ավելի շատ կսկսի սառչել միջուկային պայթյունից երեք տարի անց:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում