ՎՎարդան Հովսեփյան

Ժաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի հայկական կիրակնօրյա դպրոց

Ժաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի հայկական կիրակնօրյա դպրոց

Պաշտոնական այցով Տալլինում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի հայկական կիրակնօրյա դպրոց, ծանոթացել դպրոցի գործունեությանը, հանդիպել ուսուցիչների և սովորողների հետ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:


Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է սփյուռքի հայկական կրթօջախների համար ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող պետական ծրագրերը: Նա դպրոցի անձնակազմին հորդորել է մասնակցել սփյուռքի կրթամշակութային կառույցների համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին, որի շրջանակում աջակցություն է տրամադրվում կրթամշակութային, գիտահրատարակչական ծրագրերի իրականացմանը:
ԿԳՄՍ նախարարին ներկայացրել են, թե ինչպես են կիրակնօրյա դպրոցի աշակերտները նշում հայկական տոները և մասնակցում համայնքային միջոցառումներին, միջազգային երիտասարդական նախագծերին։

Դպրոցի շրջանակում գործում է նաև «Դվին» վոկալ անսամբլը, որը մի շարք միջազգային մրցույթներում արժանացել է տարբեր մրցանակների։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում