ԼԼիլիթ Ասատրյան

Գիտաժողով՝ նվիրված Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի 10-ամյակին

Գիտաժողով՝ նվիրված Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի 10-ամյակին

Մայիսի 19-ին տեղի է ունեցել Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տասնամյակին նվիրված «Համագործակցություն հանուն փրկության» 10-րդ միջազգային գիտագործնական գիտաժողովը: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի խորհրդի համանախագահ Կամո Ցուցուլյանը, ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Փրկարար ծառայության ներկայացուցիչներ, հյուրեր:

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի անունից շնորհավորելով Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տասնամյակի կապակցությամբ` Կամո Ցուցուլյանը նշել է, որ կենտրոնն արդեն իսկ կայացած կառույց է, որը արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման և հումանիտար աջակցության ուղղությամբ զգալի աշխատանք է իրականացրել` գրանցելով շոշափելի ձեռքբերումներ:

ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարար Ալեքսանդր Կուրենկովի անունից ներկաներին շնորհավորել է Վյաչեսլավ Բուտկոն:

Շնորհավորական խոսք է ասել նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Գիտաժողովի ընթացքում քննարկումներ են ծավալվել հրդեհների ժամանակ խնդիրները և մարտահրավերները, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործում կամավորների դերը, արտակարգ իրավիճակների կանխատեսում և այլ ուղղություններով:

Չինացի գործընկերները տեսակապով ներկայացրել են արտակարգ իրավիճակների ժամանակ արագ արձագանքման իրենց փորձը:

Գիտաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարչության նիստ, որի ընթացքում քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

Ավարտին՝ մի խումբ ծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և պատվոգրերով:

Ռուսական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում