ԱԱսպրամ Սարատիկյան

Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում

Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում

Նախաքննության արդյունավետության բարձրացման և գործառույթների հստակեցման նպատակով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի մայիսի 19-ի հրամանով կառուցվածքային փոփոխություններ են կատարվել Կոմիտեի կազմում, որի արդյունքում ստեղծվել են նախաքննական հետևյալ վարչությունները՝

  • արդարադատության շահերի դեմ ուղղված, ինչպես նաև իրավապահ մարմինների ծառայողներին վերագրվող հանցագործությունների քննության վարչություն.

  • տնտեսական գործունեության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչություն.

  • հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչություն.

  • սեփականության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչություն.

  • անդրազգային, ինչպես նաև կոռուպցիոն այլ բնույթի հանցագործությունների քննության վարչություն.

  • ընտրական, ինչպես նաև մասնավոր ոլորտում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչություն։

Փոփոխության արդյունքում վերը նշվածից բացի, ստեղծվել է ներքին անվտանգության և վերահսկողության վարչություն, որին, ի թիվս այլնի, վերապահվել են քրեական վարույթներով դատավարական իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման արդյունավետությունը գնահատելու և գործնական օգնություն ցուցաբերելու նպատակով համապատասխան ուսումնասիրություններ իրականացնելու, ինչպես նաև առաքինության ստուգման լիազորություններ։

 

Կոմիտեի տարածած հաղորդագրությունում նշված է, որ սա կառուցվածքային բարեփոխումների շարունակական գործընթացի մասն է, որը նպատակ ունի ապահովել համակարգային զարգացման նոր փուլ և բարձրացնել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում