ԼԼիլիթ Ասատրյան

Արմեն Գրիգորյանը «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին

Արմեն Գրիգորյանը «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին

Մայիսի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին: Այդ մասին հայտնում են ԱԽ-ից։

Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության բազմազանեցման մասին և ընդգծել, որ ՀՀ-ն զարգացնում է իր հարաբերությունները բոլոր պետությունների հետ՝ չբացառելով որևէ մի երկիր:

Քարտուղար Գրիգորյանը նաև խոսել է ՀՀ-ԻԻՀ զարգացող հարաբերությունների և առկա հնարավորությունների մասին:

Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին և ընդգծել պայմանագրի ստորագրման կարևորությունը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու տեսանկյունից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում