ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը լրացուցիչ 150 Javelin հակատանկային հրթիռներ է վաճառում Ուկրաինային

ԱՄՆ-ը լրացուցիչ 150 Javelin հակատանկային հրթիռներ է վաճառում  Ուկրաինային

ԱՄՆ պետդեպարտամենտը հավանություն է տվել Ուկրաինային 150 Javelin հակատանկային հրթիռների և սարքավորումների վաճառքին, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 39 մլն դոլար: Այս մասին ասված է ԱՄՆ պաշտպանության նախարարության հինգշաբթի հրապարակած հաղորդագրության մեջ:

Արդեն Javelin-ի երկրորդ խմբաքանակն է առաքվում Ուկրաինա: Անցյալ տարի Միացյալ Նահանգները Կիևին մատակարարել էր 210 հրթիռ և 37 հակահրթիռային համակարգեր: Սակայն այժմ պարզ չէ՝ Ուկրաինայի արևելքում մարտական գործողությունների ժամանակ Javelin օգտագործվե՞լ է, թե՞ ոչ:

Զենքի հենց այս տեսակն էր քննարկվում էր հուլիսի 25-ին ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների միջև կայացած հեռախոսազրույցում, որն էլ հայտնվեց նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենտի հետաքննության հիմքում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում