ԿԿարմեն Ղուկասյան

Շարունակվում են կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները․ քննարկվել են կենսաչափական անձնագրերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցեր

Շարունակվում են կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները․ քննարկվել են կենսաչափական անձնագրերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցեր

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ կենսաչափական անձնագրերի և անձը հաստատող այլ փաստաթղթերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցերի շուրջ։ Այս մասին հայտնում է ՆԳ նախարարությունը:

Մասնակցել են Հայաստանում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման «պետություն-մասնավոր» գործընկերության ծրագրի շրջանակում դիզայնի աշխատանքային խմբի անդամները և կենսաչափական համակարգի ներդնման մրցույթը հաղթած «Հայփաս» ընկերության մասնագետները։

Նախարար Սարգսյանը նախանշել է անվտանգային և էսթետիկ ձևավորման մոտեցումներ՝ տալով ընդհանրական ցուցումներ և ուղղորդումներ։

Գործընկերները ներկայացրել են առաջադրկվող կոնցեպտը, անվտանգային պաշտպանիչ շերտերի նշանակությունը և ձևավորումը։

Քննարկման առարկա են դարձել նաև անձնագրի և անձը հաստատող այլ փաստաթղթերի կառուցվածքային բաղադրիչներին վերաբերող հարցեր։

Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկելու և հաստատելու է բոլոր բաղադրիչները, ապա ներկայացնելու է փաստաթղթերի նախնական տարբերակներ։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում