ԳԳոհար Սարգսյան

Հայաստանը «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլում է

Հայաստանը «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլում է

Բազելում կայացավ «Եվրատեսիլ 2025»-ի երկրորդ կիսաեզրափակիչը։ Հինգերորդ համարի ներքո ելույթ ունեցավ նաև հայաստանյան պատվիրակ Պարգը՝ իր «Survivor» երգով։

Այս տարի, նախքան քվեարկության արդյունքների հայտարարումը, «Եվրատեսիլ 2020»-ի «կորսված» ելույթներից մի քանիսը հնչեցին․ հիշեցնենք, համավարակի պատճառով 2020-ին «Եվրատեսիլ» երգի մրցույթը չեղարկվել էր։

Երգի մրցույթում ավելի մեծ «լարվածություն» մտցնելու նպատակով այս տարի արդյունքների հայտարարման ձևը մի փոքր փոխվել էր․ նախապես հայտարարվում էին մասնակից եռյակների անունները, ապա նրանցից՝ երկիրը, որն անցել է եզրափակիչ փուլ։ Հայաստանը եզրափակիչ փուլ անցած մասնակիցների թվում էր։

Մեր երկրից բացի, եզրափակիչ փուլ անցան Լիտվան, Իսրայելը, Դանիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Ֆինլանդիան, Լատվիան, Մալթան, Հունաստանը:

«Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 17-ին։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում