ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-Եվրոպա տնտեսական պատերազմ

ԱՄՆ-Եվրոպա տնտեսական պատերազմ

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը Վաշինգտոնին թույլ է տվել 7,5 մլրդ դոլարի մաքս սահմանել Եվրոպայից ստացված ապրանքների վրա: Դա վերաբերում է գյուղմթերքներին և ինքնաթիռներին: Ինքնաթիռների համար մաքսատուրքերը կկազմեն 10 տոկոս, գյուղատնտեսական մի քանի ապրանքների համար՝ 25 տոկոս: Առևտրի համաշխարհային կազմակերպությունը ԵՄ-ին մեղավոր է ճանաչել ավելի վաղ կազմակերպության ընդունած որոշումները չկատարելու համար, որոնք վերաբերում են հատկապես Airbus կորպորացիայի սուբսիդավորմանը: Եվրոպան խոստացել է պատասխան քայլերի դիմել: Գերմանիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ «Վաշինգտոնը ընդունել է դիմակայության ուղին: Մենք դա սխալ ենք համարում, քանի որ դրա համար վճարելու են Ատլանտիկայի երկու կողմերի աշխատողներն ու սպառողները»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում