ԼԼիլիթ Ասատրյան

Գլխավոր դատախազությունը պահանջում է «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախկին տնօրենից բռնագանձել 6 անշարժ գույք, դրամական միջոցներ

Գլխավոր դատախազությունը պահանջում է «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախկին տնօրենից բռնագանձել 6 անշարժ գույք, դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախկին տնօրեն Աշոտ Երիցյանից և նրա հետ փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 6 անշարժ գույք՝ Երևանում և Տավուշի մարզում.
  • 1 տրանսպորտային միջոց.
  • 2 իրավաբանական անձում մասնակցության իրավունք.
  • 98 միլիոն 482 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ.
  • 20 միլիոն 597 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում