ՄՄարո Թարվերդյան

Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզի կարկուտից տուժած բնակավայրեր, ծանոթացել բնակիչների կրած վնասներին

Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզի կարկուտից տուժած բնակավայրեր, ծանոթացել բնակիչների կրած վնասներին

Մայիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզ՝ նպատակ ունենալով տեղում ծանոթանալ օրերս տեղացած կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին, գնահատել իրավիճակը և քննարկել առկա խնդիրների լուծման հնարավոր ուղղությունները։

 

Նախարարը եղել է Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Մրգանուշ, Աբովյան և Ջրաշեն բնակավայրերում, ծանոթացել վնասի ծավալներին, ինչպես նաև գյուղացիների խնդիրներին ու սպասումներին։

 

Գևորգ Պապոյանին ուղեկցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։ Այցին մասնակցել են նաև վնասի գնահատման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի անդամները։
 

Նախարարը ներկայացրել է պետական աջակցության առկա գործիքակազմը և վստահեցրել, որ Էկոնոմիկայի նախարարությունն ամեն ինչ կանի՝ ուսումնասիրելու և կիրառելու կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումներ՝ այսպիսի վնասների ռիսկերն առավել արդյունավետ կառավարելու համար։

 

«Մեր այցելության նպատակը ոչ միայն վնասն արձանագրելն է, այլ նաև լսելը համայնքների բնակիչներին, հասկանալ՝ ինչ աջակցության կարիք կա, որպեսզի պետական քայլերը լինեն հնարավորինս հասցեական և նպատակային։ Մենք աշխատանքային խմբի միջոցով կավարտենք վնասի գնահատման գործընթացը և դրանց արդյունքներն ամփոփելուց հետո կքննարկենք հետագա անելիքները»,- նշել է նախարարը։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում