ԳԳոհար Սարգսյան

Արմավիրի Երևանյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Արմավիրի Երևանյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Մայիսի 7-ին` ժամը 23:05-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևանյան և Սահմանապահների փողոցների խաչմերուկում բախվել են Opel և Mazda մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդին և մոտեցրել շտապօգնության մեքենային. վերջինս ևս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Opel մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում