ԱԱսպրամ Սարատիկյան

Միասնական սոցծառայության տարածքային կենտրոններ այցը հնարավոր է ամրագրել առցանց. ԱՍՀՆ

Միասնական սոցծառայության տարածքային կենտրոններ այցը հնարավոր է ամրագրել առցանց. ԱՍՀՆ

ԱՍՀ նախարարությունից տեղեկացնում են՝ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ նախատեսված այցը քաղաքացիները կարող են ամրագրել նախապես՝ օգտվելով առցանց էլեկտրոնային հերթագրման հնարավորությունից։

Առցանց հերթագրման համար անհրաժեշտ է հետևել ստորև ներկայացվող քայլերին՝

ՔԱՅԼ 1 Մուտք գործել https://socservice.am/  կայքէջ և սեղմել  հարթակի աջ հատվածի վերևի մասում գտնվող «Առցանց հերթագրում» դաշտի վրա

ՔԱՅԼ 2  Նոր բացված էջի ձախ հատվածում ընտրել ՄՍԾ տարածքային կենտրոնը՝ սեղմելով «Տարածքային կենտրոն» կոճակի վրա.

ՔԱՅԼ 3 Սեղմել «Դիմում» պատուհանի վրա և այցելության ամսաթիվը, օրը և ժամը մուտքագրելուց հետո՝ սեղմել «Հաստատել» կոճակի վրա։

Այցելությունների՝ գրանցումների և չեղարկումների պատմությունը տեսնելու համար անհրաժեշտ պայման է առցանց հերթագրման հարթակում գրանցվելը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում