ՎՎարդան Հովսեփյան

2 միլիոն դոլար աջակցություն ամերիկյան համալսարանին՝ հայագիտության զարգացման համար

2 միլիոն դոլար աջակցություն ամերիկյան համալսարանին՝ հայագիտության զարգացման համար

Կալիֆորնիայի պետական համալսարանը (CSUN) 2,1 միլիոն դոլար անանուն ֆինանսական օգնություն է ստացել հայագիտության ամբիոնի աջակցության համար:

«Չնայած մեկենասը ցանկացել է անանուն մնալ՝ նման առատաձեռնությունն աննկատ չի մնա: Այն շատերին կօգնի, քանի որ CSUN-ը ամենամեծ թվով հայ ուսանողների է ուսուցանում, քան Երևանից դուրս որևէ համալսարան ամբողջ աշխարհում: Այս աջակցությունը կամրապնդի առանց այն էլ ուժեղ ծրագիրը, որն ապահովում է հայկական մշակույթի և հայերի ազդեցության մասին գիտելիքների փոխանցումը»,- CSUN-ի նախագահ Դայանա Հարիսոնին մեջբերում է «Asbarez» պարբերականը:

Կալիֆորնիայի պետական համալսարանի հայկական հետազոտությունների ծրագրի ղեկավար Վահրամ Շեմասյանն էլ վստահ է, որ անանուն օգնությունը լրացուցիչ հետաքրքրություն առաջ կբերի հայերի և հայկական հետազոտությունների նկատմամբ:

Կալիֆորնիայի համալսարանում հայագիտության ծրագիրը հաստատվել է 1983-ին. այն նպաստում է հայոց լեզվի և մշակույթի ուսումնասիրությանը, օգնում է այս ոլորտի համար գիտնականների պատրաստմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում