ՄՄարի Կոստանյան

Բրիտանական առաջարկը հիմք չի կարող լինել Brexit-ի գործարքի համար. ԵՄ

Բրիտանական առաջարկը հիմք չի կարող լինել Brexit-ի գործարքի համար. ԵՄ

Մեծ Բրիտանիան Եվրամիությանը կոչ է արել առավել ստեղծագործական ու ճկուն մոտեցում ցուցաբերել «Brexit»-ի համաձայնագրի հարցում: Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը պաշտոնական Բրյուսելին է ներկայացրել  Եվրամիության կազմից դուրս գալու վերջին առաջարկը: «Brexit»-ի հարցերով զբաղվող պատասխանատուն հայտնել է, որ այժմ արդեն Եվրամիությա՛ն գործելու ժամանակն է: Նա նաև հավելել է, որ «Brexit»-ի ժամկետը չի երկարաձգվի, քանի որ բավարար ժամանակ կա հիմնահարցը սահմանված ժամկետում հանգուցալուծելու համար: Պաշտոնական Բրյուսելն իր հերթին նշել է, որ բրիտանական կառավարության առաջարկը չի կարող «Brexit»-ի գործարքի հիմք հանդիսանալ:

Ըստ եվրոպացի ղեկավարների, սակայն, Ջոնսոնը որևէ լուծում չի առաջարկում Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև սահմանի վերաբերյալ այն պարագայում, երբ բրիտանական շրջանը դուրս գա Եվրամիության մաքսային միությունից:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում