ՄՄարի Կոստանյան

Իրաքում բողոքի ակցիայի զոհերի թիվը հասել է 18-ի

Իրաքում բողոքի ակցիայի զոհերի թիվը հասել է 18-ի

Այս գիշեր Իրաքի հարավային երկու քաղաքներում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ մահացել է 11 մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան: Այսպիսով, հակակառավարական զանգվածային ակցիայի զոհ է դարձել 18 մարդ: Երկրում լարվածության սրման պատճառով Իրաքի հարավային բնակավայրերում և մայրաքաղաքում պարետային ժամ է սահմանվել, ամբողջ երկրում անջատվել է համացանցային կապը: Չնայած որոշ սահմանափակումներին՝ տարբեր շրջաններում բողոքի ակցիաները շարունակվում են: Օրինազանցներին ցրելու և կարգուկանոն հաստատելու համար իրավապահ մարմիններն արցունքաբեր գազ, ջրաշիթ ու հրազեն են օգտագործել: Փողոց դուրս եկած քաղաքացիները բողոքում են համատարած գործազրկության, կոռուպցիայի ու հանրային ծառայությունների վատ որակի դեմ:  

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում