Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՔՔրիստինա Մկրտչյան

ԱՆ գլխավոր քարտուղարը և ՔԿԾ պետն այցելել են «Սևան» և «Աբովյան» ՔԿՀ-ներ

ԱՆ գլխավոր քարտուղարը և ՔԿԾ պետն այցելել են «Սևան» և «Աբովյան» ՔԿՀ-ներ

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այցելել են «Սևան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ՝ տեղում ուսումնասիրելու ազատազրկված անձանց պահման ընթացիկ պայմանները, գնահատելու նախատեսվող շինվերանորոգման աշխատանքների ծավալն ու հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

«Սևան» քրեակատարողական հիմնարկում Ծովինար Թադևոսյանը և Էդգար Հովսեփյանը մասնակցել են նաև ծառատունկին, հետևել են նոր վերանորոգված դասասենյակներում իրականացվող դասապրոցեսին, ճաշարանում ազատազրկված անձանցից հետաքրքրվել են մատուցվող սննդի որակից, քննարկել կահույքաշինության արտադրամասի գործունեության առավել արդյունավետ ուղիները։
 
Աշխատանքային այցի շրջանակներում շրջայց է իրականացվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքի, ինչպես նաև ազատազրկված անձանց բնակելի գոտիների՝ ամբողջովին վերանորոգված և բարեկարգված տարածքներում։ Ծառայության պետը և գլխավոր քարտուղարն այցելել են նաև երկարատև և կարճատև տեսակցությունների սենյակները, տեղում նախանշել շինվերանորոգման աշխատանքների հեռանկարները։
 
Այցի ընթացքում Էդգար Հովսեփյանը և Ծովինար Թադևոսյանը զրուցել են նաև ազատազրկված կանանց հետ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում