ԼԼուսինե Մուրադյան

Հաջողությամբ թողարկել ենք 750 մլն դոլար ծավալով եվրոբոնդ. Վահե Հովհաննիսյանը՝ դրա պահանջարկի աճի մասին

Հաջողությամբ թողարկել ենք 750 մլն դոլար ծավալով եվրոբոնդ. Վահե Հովհաննիսյանը՝ դրա պահանջարկի աճի մասին

Մարտի սկզբին մենք հաջողությամբ թողարկել ենք 750 մլն դոլար ծավալով եվրոբոնդ, տոկոսադրույքը՝ 7,1 տոկոս: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: 

«Ուրախ ենք, որ սպրեդը, որը մենք ունեցել ենք, 2,86 տոկոսային կետ է կազմել, դա մեր վերջին թողարկման համեմատ գրեթե նույն մակարդակի է եղել, որ 2021-ին ենք թողարկել, և կազմել է 2,84 [տոկոսային կետ]:

Հատկանշական է, որ շուկայի որոշակի փոփոխությունների արդյունքում մեր նման երկրների սպրեդը զգալիորեն աճել է: Մեր նման երկրներն ավելի բարձր տոկոսադրույքներով են թողարկում, և երբ նայում ենք շուկային, ապա Ուզբեկստանի, Ռումինիայի, Թուրքիայի, Վրաստանի, Հորդանանի հետ համեմատությամբ բավականին ցածր սպրեդ ունենք»,- ասաց նախարարը:

Ըստ Վահե Հովհաննիսյանի՝ թողարկված եվրապարտատոմսերը բավականին մեծ պահանջարկ են ունեցել: Պահանջարկը գրեթե 3 անգամ ավելի շատ է եղել, քան այն ծավալը, որ թողարկվել է:

«Նոմինալ առումով տոկոսադրույքը բավականին բարձր է, որովհետև շուկայում տոկոսադրույքները վերջին տարիներին էականորեն բարձրացել են, բայց սա նաև ցույց է տալիս ՀՀ միջազգային հեղինակությունն ու հետաքրքրությունը միջազգային ներդրումային ընկերությունների կողմից: Ներդրողների աշխարհագրությունը հիմնականում եղել է Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից, Եվրոպան՝ 14 տոկոս, Մեծ Բրիտանիան՝ 45 տոկոս, ԱՄՆ-ն՝ 34 տոկոս, Միջին Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան՝ 5 տոկոս»,- ասաց Հովհաննիսյանը:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ 2025 և 2026 թվականներին նոր պարտատոմսեր չեն պլանավորում թողարկել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում