Իսրայելում շարունակում են մոլեգնել լայնածավալ անտառային հրդեհները

Իսրայելում շարունակում են մոլեգնել լայնածավալ անտառային հրդեհները

Իսրայելում շարունակում են մոլեգնել լայնածավալ անտառային հրդեհները։ Դրանք արագորեն տարածվում են ուժեղ քամու և ջերմության հետևանքով:

Որոշ շրջաններում տարհանում են բնակիչներին, արգելափակվել են ավտոճանապարհները, դադարեցվել է գնացքների երթևեկությունը: Կրակը տարածվել է նաև Երուսաղեմի արվարձաններում:

Երկրի իշխանությունները դիմել են միջազգային գործընկերներին՝ օգնության խնդրանքով։ Ենթադրվում է, որ որոշ հրդեհների պատճառ կարող էին դառնալ հրկիզումները, մի քանի կասկածյալ ձերբակալվել է:

Ավելի վաղ ՀԱՄԱՍ խմբավորման հետ կապված սոցցանցային էջերը կոչ էին անում հրկիզումներ կազմակերպել Իսրայելում։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում