ԱԱսպրամ Սարատիկյան

Քննարկել են Սյունիքի սահմանամերձ վայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության հարցեր. հանդիպում մարզի ՄԻՊ գրասենյակում

Քննարկել են Սյունիքի սահմանամերձ վայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության հարցեր. հանդիպում մարզի ՄԻՊ գրասենյակում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանն ապրիլի 29-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։ Այդ մասին հայտնում են Պաշտպանի գրասենյակից:

 

Ողջունելով հյուրին՝ Պաշտպանի ներկայացուցիչը դեսպանին ներկայացրել է ստորաբաժանման գործառույթները և մարզում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները:

 

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Սյունիքի մարզում բնակություն հաստատած, ինչպես նաև մարզի սահմանամերձ բնակավայրերում բնակվող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։

 

Հանդիպման ավարտին դեսպան Պատրիկ Սվենսոնը շնորհակալություն է հայտնել խնդիրները մանրամասն ներկայացնելու և բովանդակալից քննարկման համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում